ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

«Պետք է կտրվեն բոլոր այն գլուխները...». Մարտին Հուրիխանյան

«Պետք է կտրվեն բոլոր այն գլուխները...». Մարտին Հուրիխանյան
02.11.2022 | 06:23

«Մա՛հ նրան, ով կործանում, ոչնչացնում, եղեռն է բերում, ում գլխում միայն այս ամենն է ծրագրավորված։ Այդ գլուխը կտրել՝ չի նշանակում մարդասպան լինել, քանի որ այդ գլխատումով քաղաքը կուրախանա, և չարի կորստյան ժամանակ ցնծության ձայն կլինի։ Պետք է կտրվեն բոլոր այն գլուխները, որոնց մեջ սատանայի կործանարար ծրագրերն են ծվարած։
Հրեաները նման գլուխները հիմնականում կտրում են մինչև այդ գլուխներում ծվարած կործանարար ծրագրերը գործի դրվելը, մինչև ժողովրդի սրի քաշվելը, մինչև երկրի ավերվելը, մինչև պապենական տնից արտաքսվելը»։


Տողերը վերցված են «Յուդիթ» գրքի առաջաբանից։ Հեղինակն Արտակ Ոսկանյանն է՝ զարմանալի կենսագրություն ունեցած այր, ով, ավաղ, երկու տարի առաջ կնքել է մահկանացուն։
Արդ՝ ավելի լայն անդրադարձ գրքին։ Թե ինչու հատկապես այս օրերին անցա այն ընթերցելուն, բացատրություն չունեմ, թեպետ չեմ էլ հավատում, որ այս աշխարհում որևէ բան կատարվում է առանց Բարձրյալի կամոք։ Երևի թե պիտի ամենայն սրությամբ առաջին պլան մղվեր «Պետք է կտրվեն բոլոր այն գլուխները, որոնց մեջ սատանայի կործանարար ծրագրերն են ծվարած» գիտակցությունը։


Իսկ հրեաների կտրվածքով արված հուշո՞ւմը։
Այսքանից հետո կարիք կա՞ ասելու, թե ինչու նրանք ունեն անգամ ամենազորեղ տերություններին կամք թելադրող հայրենիք ու իշխանություն, իսկ մենք ունենք անվերջ մասնատվող, տրոհվող, թլպատվածների տակ համառորեն տարվող երկիր...


Հ․Գ․ Շապիկի նկարը Մայիս Մխիթարյանի ձեռքի գործն է։

Դիտվել է՝ 24130

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ